Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ-ն խորհրդարանում լինելու է երկրորդ քաղաքական ուժը

ՀՀԿ-ն խորհրդարանում լինելու է երկրորդ քաղաքական ուժը
30.10.2018 | 12:48

«Ժամանակը» թգրում է. «ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ԱԺ-ում բարեփոխված ԸՕ-ի քվեարկության տապալումից հետո հանդիպել է ՀՀԿ վերնախավի, այդ թվում՝ պատգամավորական խմբակցության անդամների հետ: Սարգսյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն ոչ միայն մասնակցելու է ընտրություններին, այլ նաև դրա արդյունքում լինելու է երկրորդ քաղաքական ուժը առնվազն 20 տոկոս ներկայացվածությամբ:

«Մենք ունենք մարդկային, կադրային, լրատվական և ֆինանսական ռեսուրսներ հաջողության հասնելու համար: Մենք ենք լինելու գործող իշխանության իրական ընդդիմությունը, և ոչ թե որևէ այլ կուսակցություն», - ըստ հավաքի մասնակիցների՝ ասել է Սարգսյանը»:

Դիտվել է՝ 3139

Մեկնաբանություններ